Մենարան Վարդան Հակոբյան

Ես նայում եմ

Վարդան Հակոբյան

Ես նայում եմ դեպի ձեր երկնքի կողմը,Ես նայում եմ դեպի ձեր լեռների կողմը,ՀոտառությունսԼարում եմ՝Որպես իմ հոգին է միշտ լարված,Շնչում քո մերձիմերձ բույրը։Իսկ ծաղկինԹվում է,Թե ինքն ուրիշինն է,Մեկ-մեկ էլ իրեն ուրիշի անունովԾածկում է,Ինչպես դու ես մեկ-մեկ սիրտս խոսքերով ցաքում...Տեսնես ինչո՞ւ է աշխարհն այսպես ստեղծված,Ասենք լավ է, որԱշխարհը հենց ճիշտ այսպես է ստեղծված։