Ես ինձանից հեռացել եմ
Վարդան Հակոբյան
Ես ինձանից հեռացել եմԵվ իմ հեռվից նայում եմ ինձ,Բայց տեսնում եմԱռուն շուրթին սրինգ արած ծանոթ մի ժայռ՝Ի՛նձ չեմ տեսնում,Խորունկ մի ձոր,Ուր պապերիս շշուկները թարմ են մնում՝Խոտին իջած ցողը ինչպես։Ես տեսնում եմ անմահ քարեր,Որ ուր-որ է պիտի ելնեն,Հսկեն տունը հայրենական։Նայում եմ ինձՈՒ տեսնում եմ մեր Թառամնի աղբյուրն, ահա,Որ վազում էԻր կարկաչի ետեւն ընկած,Իմ մանկության ետեւն ընկած-Հասվեհաս էՈւ չի հասնում։Ես ինձանից հեռացել եմՆայում եմ ինձ աչքով հեռվի: