Մենարան Վարդան Հակոբյան

Ես իմ ցավից չեմ բացակայում

Վարդան Հակոբյան

Չգիտեմ որտեղից՝ երբ, բայց իմ ճանապարհից երբեք եւ ոչ մի անգամ ես չեմ բացակայել։ Նույնիսկ՝ եթե բացակայել եմ։​Բուրումնավետ ու աննախատինք մի ձայն, նաեւ՝ անընտել,ապաստանել է վայրկյանի մեջ։ Դանդաղախոս լռության ափինիրենից դուրս է գալիսմի կայծոռիկ։Ամենուրեքյան հայացքների բացադարձում։ Նախսերն է ծնվել, ապա արեւը։ Իսկ իդեալականացնել ամենեցուն, դա նշանակում է, անշուշտ, սպանել նրան։ ​Դանդաղահոս լռություն,ո՞ւմ են հարկավոր ջրարգելակները։​Համաշխարհային սխալ է թույլ տվել Շեքսպիրը (նորից՝ նա).եթե կյանքը բեմ լիներ, գոնե մի մարդ իր դերում կլիներ, մինչդեռմենք չգիտենք նույնիսկ, թե միլիոնավոր տարիներ հետո Մարս մոլորակը մեզ կընդունի՞, արդյոք,երբ բոլոր երկրայիններս արտագաղթելու լինենք։​Ամռան հասակը -քամու համբույրում ընկնող տերեւ կա։ Ճանապարհըմենակ է ընթանում եւ այն ժամանակ, երբ մենակ չի ընթանում։​Ամեն ինչ շուռ տված է։Մութը սեւ պղպեղ է,աչքերս կսկծնում են։​Շիրազի բանաստեղծության ուզածդ տողն ավելին է արելժողովրդի համար,քան ետտիգրանյան ցանկացած թագավոր։ Բուրումնավետմի ձայն դանդաղահոս լռության ջրերում նավարկում է հեռուն։​Չգիտեմ որտեղից՝ երբ, բայց իմ ցավից երբեք եւոչ մի անգամ ես չեմ բացակայել։ Նույնիսկ՝ եթե բացակայել եմ։