Մենարան Վարդան Հակոբյան

Ես եւ առուն

Վարդան Հակոբյան

Ես եւ առուն ընկերացածԳնում էինք դաշտի միջով.Սիրտս գարնան խինդով լցված,Օրս՝ առվի երգ ու ճիչով։​Եվ առվակը կամաց-կամացԲաշխեց իրեն խոտ ու ծաղկի,Ես մնացի շվար կանգնած.Ո՞ւր չքացավ երգն առվակի։​Կանաչ դաշտը լեզու առավ,Ասաց՝ նայիր ծաղիկներին...Հողին տրվեց, ժպիտ դառավ,Առուն այնպես լավն էր, բարի։​Նրա երգով կանաչեցի,Կրակ հագան ծաղկունքը իմ...Առվից այնպես ամաչեցի՝Ախր ես դեռ գնո՞ւմ էի...