Մենարան Վարդան Հակոբյան

Եթե ուզում ես

Վարդան Հակոբյան

Եթե ուզում եսՀասկանալ գարնան անձրեւը, ապա,Անձրեւի միջով քայլիր գլխաբացԵվ միայն ՍիրոՄասին մտածիր,Թույլ տուր վարարող անձրեւը զնգա,Թեկուզ մի անգամ, ոսկորներիդ մեջ։​Եթե ուզում եսՀասկանալ քարը, ապա դու փորձիրՆայել նրանց հենց... քո տան պատի մեջԵվ միայնՍիրոՄասին մտածիր։Թույլ տուր քարերը անսուտ կարոտովՀամբուրելու պես գգվեն դեմքին քո։​Եթե ուզում եսՀասկանալ զարթնող արմատը, ապա,Մի բուռ հող պահիր դու քո ձեռքերումԵվ միայնՍիրոՄասին մտածիր։Թույլ տուր գարունքվող հողը խնկարկիՔո գինեկարմիր ու խենթ արյան մեջ։Իսկ անձրեւները - դա իրենց գործն է - Կարող են նաեւ քեզ չհասկանալ,Իսկ այդ քարերը - դա իրենց գործն է-Կարող են նաեւ քեզ չհասկանալ,Իսկ արմատները - դա իրենց գործն է,Կարող են նաեւ քեզ չհասկանալ։Այսքանը՝ այնպես... բայց ընդհանրապեսՔեզնից լավ են քեզ հասկանում նրանք։