Մենարան Վարդան Հակոբյան

Դու հեռացար

Վարդան Հակոբյան

Դու հեռացար։Եվ ծառերը,Որ մինչեւ այդ հայացքներովՇոյում էին փափուկ-փափուկ Քայլերը մեր,Հիմա արդենՔարացել են մի լռությամբ.Ոչ թե ծառեր,Այլ ծառերի Արձաններն են դարձել ասեսՈւ սլացքն են խանգարում լոկԵրկինք նետվող թռչունների...​Դու հեռացար։Եվ մեզ ծանոթ խենթ առվակը քարերն ընկավ,Ցուրտ ձմեռվա գրկում դարձյալՔուն չի մտնում:Եվ ոնց քնի, երբ հուշերը գարնանայինՆրա մեջ դեռ նոր են զարթնում:Շշուկներդ քեզնից հետոՀարություն են առել նորիցՈւ լույս դառել.Դրանից էլ, ես ինչ ասեմ,Օրը հատնել, բայց... չի՜ մթնում: