Դու կանգնել ես
Վարդան Հակոբյան
Դու կանգնել ես Թումբի վրա, իմ Սաթենիկ,Անհունորեն բարձր, բարձր ու սլացիկ,Եվ արեւը շուշանվել էՔո ուսերինԻմ Սաթենիկ։Զարմանալի գեղեցիկ է աշխարհն հայոց.-քո ցանկացած բլրի, թմբի, լեռան վրականգնում ես դու՝ որպես մի վանք, եկեղեցի,եւ Արցախը խոսք է խոսում Աստծո հետ։