Դիմակ՝ ժպիտներից
Վարդան Հակոբյան
Ժպիտը ծնվում ծաղկի շուրթերինԵվ վարակում է աշխարհն իրենով՝Այնքան անարատ,Միամիտ,Մաքուր...Ժպիտն ասում է՝Տեսնո՞ւմ եք, որքանՊայծառ է լինում անկեղծությունըԵվ - պարզության հետ - որքան գեղեցիկ։Ժպիտն ասում է...Դեհ, նա ի՞նչ գիտե, որ մարդիկ հաճախԴիմակ են ձեւում եւ ժպիտներից։