Դեղին գույներում
Վարդան Հակոբյան
Դեղին գույներումՇռայլություն կա ծերացող աշնանԵվ առատության նվիրաբերում,Իսկ կանաչի մեջ՝Կանաչություն կա... Ոչինչ չեմ ասում,Միշտ այդպես կանաչ եղիր, եղեւնի,Միայն թե շուրջդ փռված ծառերին,Քո մայր անտառինԱվելի խորը զգալու համարԼավ չէ՞ր լինի, որ մի անգամ թեկուզ,Կյանքում մի անգամ հագնեիր... դեղին։