Մենարան Վարդան Հակոբյան

Դարձարան

Վարդան Հակոբյան

Ինձ թողիր այնտե՛ղ,ՈՒր հանդիպել ենք. -Ուզում եմ ուրիշ,ՈՒրիշ ճամփով գալ։Ինձ թողիր այնտեղ,Ուր ներում չկա. -Ուզում եմ ուրիշՔարերով զարկվել։Ինձ թողիր այնտեղ,ՈՒր քեզ չեմ տեսել. -Ուզում եմ փնտրել,Նորից գտնել քեզ։Ինձ թողիր այնտեղ,Ուր որ զղջումն է, -Ուզում եմ ուրիշՀեղեղով քշվել։Ինձ թողիր այնտեղ,Ուր դու երկինք ես. -Ուզում եմ վրասՆոր թեւեր բուսնեն։Ինձ թողիր այնտեղ,Ուր ես քեզ մոտ եմ, -Նորից եմ ուզումԵկած ճամփով գալ...Ինձ թողիր այնտեղ,Ուր որ չես թողնի. -Ինչ որ չի եղել՝Ուզում եմ լինի։