Գունանկար
Վարդան Հակոբյան
Օդի մեջ շողում ենածելիները։-Առանց բանտի՝ինչ ազատություն։Եվ երկաթե դռները շրխկոցով փակվում են։Լեռները կուզեկուզերբեք չեն քայլում՝որքան էլ խավարըաչք կուրացնի։Ցից քարին գիշանգղըկերտում է իրեն։-Պողոս, ո՞ւր...-Կերթամ մըր Էրգիր, մըր սարեր որոնելու։Ինքն իր մեջ մրջյունըպտտում է երկիրըարեգակի եւ ծառի շուրջ,գետերը դրախտի երազըտանում են մինչեւ ծովերը,թռչունները կտուցներինլույսի, մտքի եւ սիրոթելեր են տանում թափառական որբերին։Մեղվի մի բզզոցջարդվում է ապակուց դուրս։-Սովորիր, մանչս, որ երբդառնաս արքա՝երկիր ունենաս։Նոյի աղավնին ուշանում է ոնց որ...Իսկ քաշաթուխպըթուխս է նստել գետի գլաքարերինեւ վեր չի կենում։