Մենարան Վարդան Հակոբյան

Գույների ազնվությունը

Վարդան Հակոբյան

Չպայմանավորված գույներով ծաղիկներ։​Խոսելն արդեն հնացած միջոց է, եւմարդիկ պետք է հաղորդակցության մի ավելի թարմ ու չսպառված ձեւ գտնեն,ինչպես, ասենք, հիշատակը մի րոպե լռությամբ հարգելը։Որովհետեւ, ասելու հակառակ նժարը, ինչպես տեսնում եք,միշտ էլ ավելի ծանր է դուրս գալիս։​«Ասա տեսնեմ, սիրելիս, մի որեւէ ոտանավոր գիտե՞սանգիր», - ճիպոտապատժիչ-դահճի խոսքը դեռդժժում է Դոստոեւսկու ունկերի մեջ, իսկ Գլինկանայդպես էլ Սիբիր չմեկնեց՝ տեսնելու, թե իր «Կամարինյանին»ինչպես են կատարում Մեռյալ տան բնակիչները։​Իմ նախնիները երեխաներ են, գուցե եւ՝իմ երեխաները, եւ եսնրանց համար «խաղալիքներ եմ սարքում» հիմա։​Աստղը խավարին խոստովանություններ է անում։​Կալաներթ է կյանքը։ Արդարության համարճանապարհ է «հարթում» անարդարությունը։ Եվստացվում է այնպես, որ, սովորաբար, ամենավատ մարդիկնրանք են դուրս գալիս, ովքեր,ավելի շատ են ջանում լավ մարդ լինել։​Հակիրճ խոսելու շատ ուղիներ կան, սակայն, ամենահակիրճը, երեւի, չխոսելն է։​Քիրսը երկնքից իմ հասակով մեկ բարձր է, իսկբառերն, ընդհանրապես, մարդուն էժանացնում են։​Չեմ ընդունում ընդունելի լինելը։ Ինչպես ասում են՝ լսելի լինելըբավարարում է ինձ (անկախ նրանից՝ արեւը մայր է մտնում, թե ծագում է,կարող է լինել նաեւ խաղաղ միջօրե)։​Քայլող ծառերի լեգենդը մարդիկ տարհանում են ոտքերով։ Մա-թեմատիկան բանաստեղծության առաջընթաց է՝ միայնթվերով ու նշաններով։ Եվ եթե ես կարողացա բա-նաստեղծությունը փրկել բանաստեղծությունից, ուրեմն՝ բանաստեղծ եմ։