Մենարան Վարդան Հակոբյան

Գիտեմ, փորձում ես դու

Վարդան Հակոբյան

Գիտեմ, փորձում ես դու ինձ չհիշելՈւ դրա համար ջանքեր էլ չեն պետք։- Մոռացման պահը հոգուս մեջ փուշ է,Չմարող մի ցավ, չմարող մի հետք։Տեր, օգնական լեր՝ մոռանամ նրան,Ես վերադառնամ մի քիչ դեպի ինձ։- Կանչիս մեջ սակայն կարոտն է նրա,Ինձ ինձնից հանող մորմոքն է նորից։Ո՞ւմ դուռը գնամ եւ ո՞ւմ աղոթեմ,Երբ որ Տերն էլ անտեր է թողնում։- Իմ մեջ գարունքվա հեղեղ է, խենթ է,Սրտիս մեջ ջարդված մի լույս է դողում։Վեր կենամ, գնամ՝ զարկված, խելագարՈւ սիրուդ առաջ նորից... հեզ լինեմ։- Ամանոր է եւ... ես քո տունը գամՈւ մի խոսք չասած՝ շեմին... լաց լինեմ։