Ադամամութին (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ինքս ինձ հետ քայլում եմ եսԵվ տեսնում եմ,Թե ինչպես է ծնվում օրը,Ո՜նց է բացվում...Արեգակը կելնի շուտովՈւ քայլ կանի երկինք տանողԱրահետով...Շուտով կելնի... շողերն արդենՓշրվել ենԿատարներին լեռ ու ժայռի,Ճամփաները լույսով ցողվել...Իսկ ես հիմա գիշերայինԹմբիրով եմ դեռ պարուրված...Մարդիկ, սակայն,Մոտենում են ամեն կողմից,Ու ջերմորեն,Ու սրտաբացԲարի լույս են մաղթում, անցնում.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Մարդի՛կ, մարդի՛կ, բարի՛ մարդիկ,Ես առանց ձեզ չէի զգումՀամը լույսի. Լույսն արդեն կա,Բայց առանց ձեզՕրը կարծես Չէ, չի բացվում: