Մենարան Վարդան Հակոբյան

Գիշերերգ

Վարդան Հակոբյան

Բուրումնավարդը գետի տխրեղեգ ափերի վրաԲացում է իրեն՝ կապտահավք երկնի թովչությամբ թեթեւ,Եվ ցանկությունը, աստղին ձգելով ձորի մութն ի վար,Հովտի տաք ծոցում փռում է լույսի թրթիռներ ու թեւ։Երկու մատնամոմ հանգչում են այրվող շուրթերի վրա՝Սո՜ւս... խնկաշորից արբեցման մեղր ու թույն է ծորում...Ափի խոտերը արծաթ ցոլքերում հոսում են վարար,Ոսկե մի փետուր դեռ լող է տալիս վայրի ջրերում։