Մենարան Վարդան Հակոբյան

Գիշերակաց

Վարդան Հակոբյան

Բառերն այնքան են բռնաբարվել,որ մարդ ամաչում է երկու տող գրել։Բայց ես ժամանակի ավուր տարածքներից պոկածու դեռ չպղծված պահեր եմ բերում ձեզ։Ես ասում եմ՝ հաստատ,որ ուրիշ,բոլորովին ուրիշ վայրից եմ գալիս՝ անհայտ-ընդերքներում երկրի,եւ դեռ ոչ ոք եղել այնտեղ, ուր գնում եմ։Խավարը թանձրանում է հնձից հետո.մենակ թողնված արտերի տխրությամբ է պարուրվում՝իրիկնակալի ոսկե մղեղը վրան։Գիշերաթախիծը դանդաղ սողոսկում է լեռան ճեղքերը,որտեղից գարնանը ծաղիկներ կելնեն՝ ամբողջոին լուսե։Աշխարհակալ մութն այնքան է խտացել հորիզոնում,որ չի երեւում Դիոգենեսն անգամ՝ իր վառած ճրագով։