Մենարան Վարդան Հակոբյան

Գարնանամուտ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ամոթխած ու ժիր աղջնակի պեսգարունը ժպտումու... դուրս չի գալիս,դեռ պահվում է մեր աչքից, բայց սրտիցարդեն նա պահվել չի էլ հասցնի...Մայրս կանչում է.-Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...​Հողը դարձել էզարմանալի ջերմ ու փխրուն այնքան,որ վախենում եսոտք դնել վրան՝երբ հանդ ես գնում անհամբերությամբ,ինչ-որ մի ձորի քունջ ու պուճախումգարնան անդրանիկ վարդը տեսնելու...​Անհամբեր են եւ իմ բալիկները.ձմռան ցրտերինվառարանի մոտ մեկտեղ տաքացած փոքրիկ ուլիկինառաջին անգամ արոտ կտանեն...Սպասել չգիտե եւ մայրը նրանց։Ձմռանը շոր է գնել թեւաբացեւ վռազում է՝ գարուն գա, հագնի,անցնի ծաղկահոտ ծառերի շարքովու իր աչքերում արեւ ամբարի...​Հայրս կանգնում է արտերի եզրին.այս ինչքան լավ են սերմերը ծլել,ոսկի շողեր են՝ բարձրացած հողից։Եվ հորս սիրտը տեղից ծուլ լինում,առաջ է ընկնումգարնան ծաղկումի շեն-շռայլ դողից...Կանաչները դեռ խաշամի տակ են։Ես նկատում եմ՝ինչպես է շարժվում ծիլերի շուրթին տմկած տերեւը,ինչպես է գետում քարաղ հալհլումամենավերջին... սառցաբեկորը։​Գարունը եկել, սակայն պահվում էամոթխած ու ժիր աղջնակի պես,դեռ երեւալու խաղեր է անում...Դեհ, թող որ այսօր չերեւա, հետո՞,միայն թե զգամ, որ կա, եկել է...Կանցնի մի գիշերեւ նա վարդերով պարուրած իրենու արդեն հասած աղջկա տեսքովկգա ու ձեռքը կմեկնիհուզված.- Արդեն եկել եմ...​Եվ մենք գարնան հետ ճանապարհ կընկնենք,կխնդրենք նրան,որ ջահելություն բերի մայրիկիս,որ հասունություն բերի բալիկիս,որ ծաղիկ ու խոտ բերի ուլիկին,որ գարունություն անի ամենքին...​Իսկ պատուհանից մայրս դեռ նայումեւ իմ ետեւից հանդիմանում է.- Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...