Բաց թող թեւերդ
Վարդան Հակոբյան
Բաց թող թեւերդ՝ երկնքով մեկ։ԱնհասանելիԵվ հեռավոր ջրերի երգըՎիրավորում է ծարավս։Ոչ մի բառՉասես։Քարերի վրա ցավի ճիչեր կան։Շատ ես պինդ,Քարը որ քար է՝ քարի միջիցԵլած վարդը ծիծաղում է,Իսկ օրս դառնում է մի անվադող,Որ ժայռն ի վար գլորելուց առաջԲենզին են լցրել վրան,Վառել։Հետո՞։Քեզ այդպես խնամքով առած մատներիդ մեջ,Փափուկ-թեթեւ՝ որպես փետրագլխարկ,Ո՞ւր ես տանում։Ծիծաղելի, լացելի աղջիկ, դու իմն ես, բայց չգիտես,Բաց թող թեւերդ երկնքով մեկ։Գալի՞ս ես՝ տանեմ քեզ ձեր տուն՝Դու փոքր լինեսՈւ մայրդ քեզ մի լավ ծեծի։