Բարձրանում է մի ձեռք
Վարդան Հակոբյան
Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,որն ավելի շուտ նման է սեւ թաթի,հնձում է մեր հոգումանուշակները սուրբ, որ ճմրթի անզուսպու անբերան լափի։Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,որը նման է մի սեւ կախաղանի կեռի,ուզում է, որ խեղիմեր ծառը մեր հողում, մեր ոգու, մեր վանքիխաչքարերը ճանկռի։Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,իր իսկ պոչին պարող օձ է անապատի.ոստնում է, որ լույսին,լույսի շողին խայթի, իր թույնով շաղախիհացը մեր հավատի։Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,որն ավելի շուտ նման է մութ չարիքի: