Մենարան Վարդան Հակոբյան

Բատոնո Մորիս

Վարդան Հակոբյան

Բաց նամակ վրաց անվանի բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլուն​Ցավը կարող եմ ես խորը պահել,այնպես որ՝ անգամ տեղը չիմանան,ընկերներիս հետ ժպտալ, ծիծաղելեւ ինձ չմատնել, չմատնել բնավ։​Կարող եմ նաեւ գաղտնապահ լինել,թեկուզ ամուր չեմ այդ հարցում մի քիչ,անց ու դարձողի ոտքի տակ ձյունելորպես ճյուղ՝ ծաղկիս թերթերով թովիչ։​Բայց այս աշխարհում կա մեկը, Մորիս,որ ինձնից լավ է հոգիս ընթերցում...Մայրս է - հենց որ նայեց աչքերիս,արդեն իմ հոգսի մասին է հարցնում։​Ամեն որդու մայր գուշակ է մի քիչ,որդու չասածն էլ սրտով է տեսնում.եւ չթաքցրի ես իմ մայրիկից,թե ում վշտով է սիրտս ակոսվում։​Ասացի՝ պիտի նա գար Ղարաբաղ,բայց սիրտն, ասում են, հիվանդ է մի քիչ...Ու առանց տրտունջ, առանց ախ ու վախ,մայրս դարմանը գտավ ամոքիչ։​Քո ցավը իսկույն, Բատոնո Մորիս,մայրիկս առավ իր ձեռքերի մեջ,շուռումուռ տվեց, տնտղեց նորիցու երկնքի հետ սկսվեց մի վեճ։​Իսկ հետո դեմքիս նայեց ու ասավ.- Ես նրան տեսա, փրկված է արդեն...Մորս օրհնանքը արեւին հասավեւ նա ոտքիդ տակ փռեց նոր վարդեր։​Մի շաբաթ չանցած, նորից լուր բերին.- Մորիսի սիրտը երգ է, երգվում է...Մաքառել է ու հաղթել է բարին,խավարը խինդով, լույսով հերքվում է։​Թեւաբախումը Քիրսի հավքերիսրտի զարկեր է - մայրս հղեց քեզ,որ եղբոր սիրով շնչող երգերիդհուրը բոցկլտա ու լինի հավերժ։​Բատոնո Մորիս... դարերը քոնն են,մորս օրհնանքը՝ քեզ ճամփա լուսո...Սուրբ են մայրերը, իրավունք ունենտնօրինելու գործերն Աստծո...