Մենարան Վարդան Հակոբյան

Արցախական

Վարդան Հակոբյան

Մեր երկինքը՝ ծրար մի մեծ,Քիրսը՝ հասցե այդ ծրարին.Առավոտը՝ խոստում համեստ,Աստծո սուրբ ծիր-ծիրանին։​Հավքեր ու ծառ՝ նամակներ են,Սիրո խոսք է դաշտը համակ,Բառերը մոմ-ծաղիկներ են,Լույսը՝ գարնան խենթ երամակ։​Պահերը՝ բերդ, ճամփի վրա,Սրերը՝ խաչ, ձիգ գմբեթին.Զինվորյալ են գետեր ու քար՝Մեկտեղ ասես ելած մարտի։​Խոտի ծայրին՝ արուն պուտ-պուտ,Կաքավիկի երգ վիրավոր.Բացվեց հեռվում ճամփան ամպոտ,Ձորից ելավ մի ձիավոր։​Մեր երկինքը՝ ծրար մի մեծ,Քիրսը՝ հասցե այդ ծրարին.Արեգակը՝ խոստումի երգ,Աշխարհակալ ծիր-ծիրանի...