Արմատներ են
Վարդան Հակոբյան
Արմատներ են երազներս...Նրանք իրենցԳիրկն են առնում քարերն անգամՈւ սեղմում ենԱնթեյական սիրով մաքուր, Սեղմում այնքա՜ն,Որ քարերը դառնում են... հող,Մայր են դառնում ծիլ ու ծաղկի...Արմատներ են երազներս,բայց սնվում են ոչ թե հողով,Այլ ի՛մ ու քո՛, հողի սիրով: