Մենարան Վարդան Հակոբյան

Արթնացել եմ վաղ

Վարդան Հակոբյան

Արթնացել եմ վաղԵվ անվարժ ձեռքով հալվող մթան մեջՔանդակում եմ. «Սեր»,Գիշերվա անուշ երազից պահված Իմ անուրջներըՀանձնում եմ սիրով, հավատով բացվողԼույս-ակոսներին.Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել:Լեռներն եմ վազում,Նրանց լանջերով ելնող արեւինՇշուկով պատմում ստվերի մասինՁորերում պահված,Արեւագալի սարսուռները տաք Փնջում եմ իմ մեջ,Նրանցով օծում սպասումներն իմ՝Նայելով ճամփիդ.Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել:Կանգնում մտախոհ,Տեղավորել եմ ուզում իմ սրտումՔո շիկնանքների բույրով ճառագածԱյս բացվող օրը՝Իբրեւ թե սիրո նոր երգ եմ գրում... Եվ լույսերի մեջ,Որ արշալույսը գեղեցիկ լինի,Նկարում եմ, մարդ,Քե՜զ եմ նկարում:Ուրիշ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ անել...