Մենարան Վարդան Հակոբյան

Արեւի հետ

Վարդան Հակոբյան

Ես ամեն օր արեւի հետԵրկինք ելնում,Լույս եմ մաղում ողջ աշխարհին...Վերափոխվում իմ հոգու մեջ,Հազար ու մի ձեւեր առնում,Մի հողաբույր երգ է դառնումԱշխարհը ողջ...Եվ արեւին գիրկս առնում,Համբուրում եմ կուրծքը նրա,Կրծքիս սեղմում,Հալվում, ասես, ձուլվում նրան՝Որպես գարուն արարողի...Երկնքում էլ ոտքերիս տակԶորությունն եմ զգում հողի: