Աստղերի բուրմունքը
Վարդան Հակոբյան
Երբ երազում տեսնում եսինձ, անգամ՝ յոթ միլիոն լուսային տարվա հեռավորությունից, դա ես կատարելապես զգում եմ քնիս մեջ՝ այդ պահինշուռ գալով այն կողիս վրա,որ բացակայում էինձանից, քանի որնրանով Տերն արարել է քեզ։Երկինքը Քիրսի ոտքի տակթավալվող հովիտ է, ուր ծաղկում ենաստղերը։ Մտքի տեսողություն-ահա միակ լույսը եւ ազատությաննշանն առաջին։ Ամեն ճանապարհի մեջկա հակաճանապարհ, գալն ու գնալըհավասարապես տեղաբաշխված են յուրաքանչյուր քայլում՝ որպեստիեզերական դինամիկա։Ծաղիկների հետ իմ երկխոսության առաջ-նությունը պատկանում է ոչ թե աչքերիս, այլեւ, առաջին հերթին, ձեռքերիս։ Կինո-ազդրերով աղջիկ՝ օձի բերանով քաշ-ված։ Տեսնես որտեղ են պահվում 3 գդալներնարծաթե, որ Սարագոսի պոետականմրցույթում շահել է երիտասարդ Սերվանտեսը։ (Բանաստեղծությունը խոտի, քարի, աստղի, հոգու, նյութի եւ այլնիհամակարգումն է՝ միշտ անավարտ)։Երբ շողը վարանում է՝ մութըվազանցում է լույսին։ Եվ սովորական դար-ձածն արդեն չես տեսնում, որովհետեւաչքդ անգիր է արել։ Ա-սում են, սպիտակն է որոշում, թե որ գույն որքանով է ինքը, իհարկե, սուբլիմացիայից հետո, երբ կարող էր Ռիչարդ Ֆեյնմանը բուֆետում՝ հայտնության պահին,«դուրս թռնել հերթից» եւ «Ջիգա» պարել։Լույսի առաջ փխրուն՝ որպեսստվերներից շինված աշտարակ։Անփոխադարձության մեջ, համոզված եմ,բռնաբարության տարրեր կան։ Եվեղանակի ու ժամանակի փոփոխություն-ները պայմանավորված են հոգեբանությամբսիրո։ Երբ կողքիս կագնածի հետ խոսում եմ գոռալով, նշանակում է՝ ուզում եմհասկացնել նրան, թե որքան է հեռու ինձանից։Մանկության առուներին հասկանալու համար,հաճախ ձեռքս մտնում է մազերիդմագնիսական դաշտը։ Արարքի եւ մարդու մասինմեր ենթադրությունները գերազանցում ենմարդուն եւ արարքին։ (Բառը հանկարծչջարդի Ալադինի կախարդական լապտերը)։ Օրվազգեստները սիմվոլիկ են որպեսկորնգանի ծաղիկներ, որ մնացել են աղբյուրիակում, եւ, ջուր խմելիս, ծամում են կովերը։Աչքերի բուրմունքը՝ ջրերի հարթության վրա։