Մենարան Վարդան Հակոբյան

«Երեքը, դա մեկն է, չորսը՝ նույնպես, իսկ հինգը...» շարքից

Վարդան Հակոբյան

ՄԵԿ։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԵթե ես չեմ երեւում՝ աչքերդ փոխիր։ Եթե եսերեւում եմ, բայց գեղեցիկ չեմ՝ աչքերդ փոխիր։Եթեաչքերդ փոխում ես, դարձյալ այնպես չէ ինչ որ բան,ուրեմն, առանց ալյեւայլության, ինձ քեզ հետ փոխիր։ԵՐԿՈՒՍ։ ԱՐԺԱՆԻ ԴԱՓՆԻՆԵՐՄրցույթ հայտարարվեց տարվա օրերի միջեւ եւդափնին շահեց մի շատ սովորական օր,որը նշանավոր էր միայն աննշան լինելով։Այդ օրն աշխարհում չէր ծնվել ոչ մի առաջնորդ։ԵՐԵՔ։ ՈՍԿԵ ԽՆՁՈՐԸՓչում են հողմերը, ամպրոպները պայթում են, ճայթում ենկայծակները, ես արարվում եմ, ես բացում եմ աչքերս, ես արթնանում եմ,ես լուսանում եմ, ես ափիս մեջ«շուռումուռ եմ տալիս» ոսկե խնձորը, որը դեռ ինձ չի կերել։ԵՎ՝ ՉՈՐՍ։ ԿԱՐՄԻՐԸ ԿԱՏԱՂԵՑՆՈՒՄ էԱսացվածք կա՝ մի պատառ հաց գցիրհաչող շներին եւ ճամփադ գնա։ Մինչդեռ ես՝ միամիտս, նրանցանընդհատ վարդեր եմ նետում։ Կարմիր։ԻՍԿ ՀԻՆԳԸ, ԴԱ ԱՆՄՈՌԱՑ ԴԵՊՔ ԷՏեսնելով մի վայրի բադի, որն իջնում էր ջրափին,տատիկս խփեց ծնկանը.-Քոռանամ, մենակ է։Հետո գնաց տատս, զոհված պապիս հրացանըձեռնեց, սպանեց շանը, որի բերանն արյունոտ էր։