Մենարան Վարդան Հակոբյան

Առուն գնում է

Վարդան Հակոբյան

Առուն գնում է - հնարավոր են բոլոր ճամփեքը։Եվ նա հուշերը - որպես մոտ անցյալ -թողնում է ետեւու հավաքելով իր վտակները,ծով մտնում՝ արդեն գետի կապույտով։Ինչ անունով էլ կոչվելիս լինենջրերը, ցրված ձոր ու լեռներում,տաք արմատներ ենկորած ծովերի։Իմ արմատներն էլ իմ երազելը եւ սիրելն են ի՛մ,ամենից առաջ՝ խոսել-երգելսայն լեզվով, որովշուրթերս, խոսքի բացվելուց առաջ,ըմպել են կաթը ամենատես մոր։Առուն գնում է -հնարավոր են բոլոր ճամփեքը։Ո՞վ տեղադրեց լեռները այսպես՝իմանալով, որես պիտի ծնվեմ նրանց գրկի մեջ մայիսյան մի օրու արմատներով մխրճվեմ լեռանց խորքերը անհուն։Իմ սաղարթներում երկինքն է խշշում,որ, անշուշտ, դուրս չէ ծովի օրենքից.- Երկրագունդը անչափ կլոր էեւ գլորվելու համար շատ հարմար,ո՞ւր է քայլերի անմեղությունը...Եվ ես դառնում եմ այս ձայնի ծառան,եւ ինձ չեմ ուզում պոկել իմ քարից,տանել ուրիշ տեղ.իսկ թե պետք է դա, իսկ թե պետք է դա,սա հավանական միակ ելքն է՝լեռներն էլ պոկել արմատներիս հետ։Առուն գնում է-հնարավոր են բոլոր ճամփեքը, բացի այն մեկից,որով ես վաղուց վերադարձել եմ։