Առյուծները
Վարդան Հակոբյան
Մեր Հարութը մռնչում է՝Ռռո՜ոմ,Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։Մեր Նարեկը մռնչում է՝Ռռու՜ում,Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։Մեր Տիգրանը մռնչում է՝Ռռի՜իմ,Իբր, տեսեք՝ առյուծիկ եմ։Եվ պապիկն է իր բամբ ձենըՄիանգամից գլուխն առնում՝Ռռը՜ըմ,Ես էլ, տեսեք, պապ առյուծն եմ։Սասնա անհաղթ Դավթի նմանՏուն են շինում, գցում այգի,Քաղաքներ են հառնում, ահա,Անուններով ամեն մեկի՝Հարութավան,Նարեկավան,Տիգրանավան,Վարդանավան...Իսկ թշնամին թե հանեց ձեն,Կոչն է թնդում՝ տղերք, ի զեն...Դառնում, ապա, նայում իրար,Ծիծաղում, հո չե՜ն ծիծաղում,Քահ, քահ, քահ, քահ...Ձենը տալով լեռը լեռան,Որոտի են ասես փոխում.-հահ, հահ, հա, հա...Ոսոխները լսում վախից,Կուչ են գալիս որջերի մեջ.Ինչպե՞ս մոտ գան,Երբ որ այսքանՔաջ առյուծներ կան Արցախում։