Առիթմիա
Վարդան Հակոբյան
Սեւ ստվերների միջով սլացողսեւ քաշին մատնեց ճերմակը կտցի՝Սպիտակ մի ձու՝գողացված վայրի հավքերի բնից։Քարացա մի պահեւ րոպեական մի խոր լռությամբես հիշատակն եմ հարգում այն հավքի,որ պիտի մի օր դուրս գար այդ ձվիցու իր թեւերովզարդարեր ջինջ կամ ամպոտ երկինքը,մեր անտառները ու ժայռերը մեր,ինչու չէ՝ նաեւ մեր հանդիպումըերկնքի տակ նույն։Անտառը դրան նայում է անթարթու սովորական.վիրավորված եմ զգում ինձ սաստիկ։Սրտիս ծակոցը(անտառը չունի՞ նման ապրումներ)ուր-որ է ասես սպանելու է ինձ.-երեւի հեռվում(ինչ գիտեմ՝ որտեղ),տղան ուզում է առաջին անգամսիրած աղջկա շուրթերն համբուրել,եւ աղջիկը իր դեմքը շրջում է։Ամենաբարձր կետում ծմակիվանքի հին պատինիր ժամն է «խփում» քարին քանդակվածանխաբ արեւի ժամացույցը հին,բայց ո՞վ է, արդյոք,ո՞վ է նրանով իր ժամն ստուգում։Սեւ ստվերներում՝ սպիտակ մի օր...