Մենարան Վարդան Հակոբյան

Առեղծված

Վարդան Հակոբյան

Ինձանից բացի, ոչ ոքի մի ներիր, ինձ ներիր։ ՔՈ ԽՈՍՔԵՐԻՑ​Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։Քամին մայր մտավ ծաղիկների մեջ,լուսինը ջուրն է մտնում մորեմերկ,լեռան հայացքը քավարանն է իմեւ, ներիր դու ինձ, բյուր անգամ՝ ներիր։​Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։Մատներս, ահա, աստղին վառվում են,քո առվի հունով այդ ես եմ հոսում,բա որ քոնը չեմ՝ ինչո՞ւ քոնն եմ ես,ինչո՞ւ ուրիշ տեղ ծաղկել չես կարող։​Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։Մոմի արցունք եմ՝ կաթած խաչքարին,ճամփաս բերում է անթիվ շուշաններ,արեւ եմ ուզում՝ մեր Թումբի վրա,թոնիրը վառիր, ես գալիս եմ, մա...​Ես անսեր աղջիկ եմ... Սիրելիս։Դեռ կրակում են աստղիկները ջինջ,ցավը հոսում է անխոս ու անկարգ,ոսկե մաշիկիս բծեր կան արյան,հոգիս պարում է փշերի վրա։​Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։Ձեռքերս երկինք նետված հավքեր են,Կռունկի աչք է կաթիլն արցունքի,ծնկատեղերս հողին՝ հավքի բուն,աղոթքներիս մեջ խունկ է անունդ...​Ամեն մի վայրկյան վազքի մեջ է խենթ,շունչս կրակ է ծաղկի բերանում.եղունգիդ ծայրին այդ ո՞ւմ աչքերն են...Արեւն աշխարհում անարեւ է... եւԵս մի աղջիկ եմ անսեր... Սիրելիս։