Մենարան Վարդան Հակոբյան

Աչքերդ ինձ առան

Վարդան Հակոբյան

Աչքերդ ինձ առան, աչքերդ ինձ տարան,Թովչանքով անանուն, անհուն երգի նման,Չգիտեմ, թե որտեղ, ես որտեղ եմ հիմա.Աչքերդ ինձ առան, աչքերդ ինձ տարան։Սրբագործում են ինձ քո աչքերն ահա,Դառնում եմ ես երդում, տաճարի լույս անմար։Աչքերդ ինձ առան, աչքերդ ինձ տարանԹովչանքով անանուն, անհուն երգի նման։