Աշուն-4
Վարդան Հակոբյան
Ամառը անցավ քաղաքի միջովեւ կտոր-կտոր արեւներ թողեց։Եվ վերջին ու կենտ տերեւը անգամձեռքից տալիս են մերկության մեջ փունջ,մեկը մեկից ձիգ կանգնած ծառերը։Աղջիկներն արդեն, ինչքան էլ ուզենկիսաբաց պահել կուրծքը իրենց վարդ,ամենաընտիր շորով են ծածկում...Խոսքերը, որոնց զսպել են մի կերպ,հիմա չեն ասվում ոչ մի աղջկա,Էլ չունեն նախկին իմաստն ու ոգին։Լույսերը շատ վաղ, լույսով են վառվումշենք ու քաղաքի պատուհաններում,ոչ մեկը մեկին չի սպասում կարծես։Լեռներին մարող լուսնի փայլի մեջտկլոր ծառերը տեսնում են արդենձյունից կարծրացած գագաթներն իրենց։Հավքը ծառի չոր ճյուղին լռել է,երգը կտուցից ընկել է վաղուց,ընկել, պահվել է խաշամների մեջ։Ամառը անցավ քաղաքի միջովեւ շշուկ-շշուկ խորհուրդներ թողեցշյուղ ու քարերի, քիվ ու փշերի։