Մենարան Վարդան Հակոբյան

Աշուն-2

Վարդան Հակոբյան

Ծերունին ինչ-որ բան էր վերհիշում,Կամ ինչ-որ մի բան գուցե ուզում էր Մոռացության տալ,Մեկ է, չէր լինում։Օրը աշնանն էր։Եվ տերեւ-տերեւ ապրած գույներին,Եվ տերեւ-տերեւ չապրած գույներինԿարոտն էր միայն տիրություն անում։Այդ պահին մի խենթ տղա էր անցնում Աշնան ծառուղովԵվ փորձ էր անում ծառերից ընկնողՏերեւը բռնել, տերեւը աշնան։Ծերունին տեսավ,Ժպտաց ծերունին.«Մեկ է, չես կարող, մի՛ փորձիր այդպես,Երբ ժամը հասնի,Նա ինքը կգա ու կգտնի քեզ»։.............................................Ծերունու ուսին տերեւ էր իջել,Քամին չգիտեր՝ Տանի՞, չտանի՞...