Cosmos
Վարդան Հակոբյան
Տիեզերքը մասնակից է բառին։ Եվ իմ խոսքը, դա իմձայնանկարն է, ինչ-որ տեղ՝ կորսված ժամանակիվերադարձ։ Թեպետճիշտ է վարվում քարը, երբ լռում է, չէ՞ որ, միեւնույն է,ոչինչ չի ասվում։ Մեզ ստեղծում է վաղը՝ իր պատկերով։Ախտորոշում եմ ձայները՝ իմ լսողությամբ։ Լսողությունս տերեւն է,չեչաքարն է՝ ջուր մաքրող, աչքերս՝իրենցից երկիր սարքող,օդը՝ թեւերից չհանգստացող,թրթնջուկն ու սիմինդրը՝ արեւի տված զանգերով։ (Մտքեր կան, որապրելով իմ մեջ՝ որպես ճգնակյաց, ինձ վերածում են քարայրի)։Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին է, աշխարհն այնպիսին է, ինչպիսին՝չէ։ Հորիզոնը ոտքերիս տակ բազմապատկում է ճանապարհները, որանուն չունեն։ Համացավցիներ ենք։Աշխարհում ոչ մի գույն ինքը չէ, պարզապես աչքերն են վճռումամեն ինչ։ Իսկ մեղքերից վատթարագույնը, դա, անշուշտ, արդարացումն է։Հերակլիտի ասածը՝ «պատահաբար կիտված աղբակույտ. այդպիսին էամենագեղեցիկ cosmos-ը», կապ չունի Հերակլիտի հետ։ Սիրում եմհանդիպումը անձրեւների՝ արու եւ էգ։Վայրկյանները ժամանակ են սպանում հաճախ՝ իրենց համար սահմանվածտարածքներից դուրս մնալով։ Երաժշտությունը ավերումն է ռիթմի։Մեծ շարժումի մեջ միջնորդ են եւ խոտերը։ Հաճախ ծաղիկների բուրմունքըզգում եմ երեւակայությամբ։ Եվ երբ ձեռքս գլխատակիդ եմ դնում, նոր միայնհասկանում եմ թռչող հավքերին։Արահետներին երեւում են ստվերներ, որ չկան. սա իմ սովորական սպասելն է։Կամուրջը բաժանում է ափերը։ Եվ ես ընդամենը փորձում եմ իր անցյալից փրկել ապագան։