Քսաներեք տող
Վարդան Հակոբյան
Ձին - սարերի մասին էեւսարերից անմիջապես երկինք անցնող քայլերի,ոչ մի ժամանակ չտրտնջացող թեւերի,տառապանքի ու մխիթարության,ամենալավ սիրո,ամենալավ հեքիաթի՝ որ տեսնես ով է հյուսել։Քարը - ձեռքով ետ հրված պահերի մասին էեւծոցը մեղավորաբար չբացած հովիտների,«չէ» ասող սրտերի,ծաղիկը առվի ափից վտարող աշունների,սլացքի մեջ թեւը կորցնող կապույտների,այսօրն էգուցվան ագուցող խոստումների,իրենք իրենց աչքերին նայելուց վախեցողների։Ծաղիկը - Անահիտի մասին էեւԱստծո քայլերը հսկող մոր աչքերի,կապույտների մասին է չմոռացվող աստղերի,վերադարձ խոստացող մանկությունների,խաբված-չխաբված աղջկական խակության,հեռվից-հեռու իր մոր աչքերոււմ օրորոցված աստվածուհու,որի գրկում իր իսկ ազգի նախահայրն է հասունանում։