Մենարան Վարդան Հակոբյան

Քո խոսքերը

Վարդան Հակոբյան

Քո խոսքերը փափուկ են, քանխոտը թավիշ,որի վրա թավալվելիս միայն տեսանք,թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,ավազից էլ մանր քարեր։Քո խոսքերը մաքուր են, քանակն աղբյուրի,որի վրա խոնարհվելիս միայն տեսանք,թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,ավազից էլ մանր քարեր։Քո խոսքերը շիտակ են, քանճանապարհը,որով բոբիկ ընթանալիս միայն տեսանք,թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,ավազից էլ մանր քարեր։Բարձրանում եմ ես սարն ի վերավազների,ուր ամեն մի քայլ անելիս,ավազի հետ սահում եմ... ետ։Քո խոսքերը՝մանրահատիկ, ավա՜զ-ավազ,ՈՒ դեռեւս... չհողացած,Եվ ծիլ չի տա հունդը այնտեղ,եւ նրանցով բույն չի հյուսի ծիծեռնակը։