Քիրսը քնել էր
Վարդան Հակոբյան
Քիրսը քնել էր, ծանր քնել էր,Գլուխը ամպի վրա էր դրել,Գլուխը թամբի վրա էր դրել,Քիրսը քնել էր, ծանր քնել էր։Հետո եկել է Առանը հեռվից,Առանը հեռվից եկել, կանչել է...Քիրսը քնի մեջ լսել է հեռվից,Առանի կանչը լսել, զարթնել է։Զարթնել - ելել է, ելել է քնից,Լուսնի ծիրանին ուսին, կանգնել է,Առանի ցավը չի ընկել երկնից,Լեռան մեջ էր միշտ, լեռը ելել է։Դարերի միջով գնում է լեռը,Լեռը գնում է, հավերժ անկանգ է.Անանուն, անհուն մեր ցավն է բեռըԵվ՝ մեր հաղթության ծիրանին ոսկե։