Քայլում եմ պահը
Վարդան Հակոբյան
Քայլում եմ պահը։Պահը - լուծարվածԺամադրություն։Քայլված-չքայլված, ծանրավորՊահում - որպես հայելում երազող աչքի -Կանգնում ես սիրուն,Զույգ ափերիդ մեջ՝ աչքերը իմ զույգ։Նետիր աչքերս`Ինչպես չհաջողված բանաստեղծություններ,Որ... դու չես գրում։Աչքերս նետիր...Բայց միեւնույն է,Ոչ մի տեղ նրանք չեն ընկնի գետնին, Միշտ գնալու են, Միշտ թռչելու ենԵվ ընդառաջ են գալու հեռավոր, Ամենալու՛յս, Ամենահու՛յսՔո գիշերներին։Քայլում եմ լույսը։