Մենարան Վարդան Հակոբյան

Տրամադրություն

Վարդան Հակոբյան

Կանգնում եմ մոտիկ,Հարցնում՝ ո՞նց ես... Եվ ծառը մեղմիկ Շրշում է, ապա,Հայացքով շոյում.- Քեֆդ լավ լինի...Քայլում եմ մի քիչ,Սարերից թաքուն գլուխը հանող Արեւին նայում,Ասում եմ՝ բարեւ: Ու նա ժպտում է.- Արեւում լինես...Ես մոտենում եմՓողոցով անցնող հրաշք աղջկան, Որ քայլող երգ էՈւ հուր է վառող.- Իսկ դո՞ւ ինչ կասես...Եվ ժպտում է նա որպես պատասխան...Ուրիշ ի՞նչ է պետք,-Աշխարհում նորից աշխարհ ես գտնում. Մի պահ թվում էԵրկիրը սիրո շուրջն է պտտվում...