Մենարան Վարդան Հակոբյան

Տյուրոս

Վարդան Հակոբյան

Մակեդոնացու վեհավորությամբ՝ «հունիսը երկրորդ մայիս դարձրած»,ցուլը քայլում է Աղդամ-Տյուրոսովեւ ճերմակությամբ խոսք փոխանակում Քիրս ու Մռավի գագաթների հետ։​Վերադարձող քայլերը բացում են հավերժի առաջ գոցված ճանապարհները,եւ երկնքի շեմին թռիչքի պատրաստ խաչքարերը դարեր են հաշվում։Արեւը մտնում է վերքիս մեջ,եւ այնտեղից դուրս են թռչում հազարավոր աղավնիներ։​Աստծո աչքերը ես տանում եմ վրաս՝որպես Սեւանա ու Վանա ծովեր։Մի երգ տուր՝ հագցնեմ մատիս-հաղորդության թալիսման լինի։​Ժամանակ, անխուսափելի քույր,Նոյյան տապանից իջեցրու մատաղացու գառն առաջինեւ թող Սաքունց սարի լանջերն ի վեր,ծաղիկ ու վարդ արածելով, բարձրանա դեպի Երեք սուրբը։​Իսկ դու, ականջ դիր, մայրիկ, Մեծ քարի վրա կախված աստղերըքեզ բան են ուզում ասել։ (Ինչ տեղերով էլ քայլում է մայրս,դառնում են դրանք վայրերն իմ մանկության)։​Մեր «БТР»-ների առաջ ծաղկագորգ է փռել հող դարձած հայրս,իսկ ծնկահաս խոտերի մեջ կանգնած տղայի վարտիքիցկախվել է մի ծաղիկ՝եղջերափողի կանչի նման զրնգուն ու սքանչելի։​Իմ զինվորական պայուսակը Վարդի տատիս գործած խուրջինինախշունիկ թեւն էր, որում ես հաց էի վերցնում հանդ գնալիս։​(Որտեղից էլ կանչես, Սեդա, ձայնդ հասնում է Ավոյին,բայց Արցախի ամենաբարձր գագաթը դարձյալ Մասիսն է)։​Բարձրացել է աջը Տիրոջ, եւ օդի մեջ սառել-կանգնել ենաջուձախ վազող նետերը, ծայրերին՝ թեւեր,երազներ,աստղեր։​Գինու եւ օղու տարաները հողելիս՝ բերաններին «ֆալգա» էինք դրել,եւ «մինաիսկատելները» նեռ, երբ մտել են Մարտակերտ,կանգ են առել կարասների վրա՝ մեր թթենու այգիներում,բայց այս մեկն, ահա, մնացել է անվնաս։ Մոտ եկ, Խայամ։​Անկուշտ հեռուներին հառած հայացքը՝ Մակեդոնացու վեհավորությամբ,ցուլը քայլում է ճանապարհով Էրգիր-Տյուրոսիեւ ճերմակությամբ խոսք փոխանակում արեգակն ուսած գագաթների հետ։