Մենարան Վարդան Հակոբյան

Տխրություն միայնակ

Վարդան Հակոբյան

Հոգնել եմ այնտեղից,ուր միշտ հասնում են։​Չկա այն մեղեդին, որ կարողանար մեկնել միայնությունս։​Լույսից բացակա էլույսը, եւօդը տխուր է։​Իրիկնամութը մանուշակվում է լեռան լանջին, որմիանգամից լցվի հովիտը մանկության։Ամեն մեկն իր ներսումկորած անհայտ է,եւ մենք մեր ստեղծածով ենք ստեղծվում,քանզի մարդու մեջ պիտի մարդ լինի,որ մարդ մարդուն հանդիպի։​Յուրաքանչյուր վայրկյան մի քիչ ժամադրավայր է,յուրաքանչյուր վայրկյան՝ մի քիչ սեր, մի քիչ՝ ափսոսանք։​Որտեղ էլ վրա հասնի գիշերը՝ես միշտ մասնակցում եմ առաջին աստղի ծագմանը։Իսկ ջրերի վրայով քայլելու համար, ասում են,պիտի լինելառնվազն 33 տարեկան։Մաշված են բոլոր ճանապարհները,ու եթե ոչինչ հավերժական չէ,ուրեմն՝ հավերժական է ամեն ինչ։​Սիրում եմ երկինքը, ուր միշտ թռչուն կա։