Մենարան Վարդան Հակոբյան

Տեսիլ

Վարդան Հակոբյան

Եվ մի տեսիլ իմ աչքերից չի հեռանում,Եվ մի տեսիլ իմ աչքերին ձյուն է մանում.Ճերմակ-ճերմակ երազներն են գալիս այցի,Հին հուշերից բերած լույս են խառնում լացիս։​Ամենօրյա իմ կրակով գարունը քոԿրկնակի էր դարձել շքեղ, անզուգական,Եվ երկնքի, աստղի, լույսի, սիրո ներքոՉկար ուրիշ երկրի դուստր՝ չքնաղ այդքան։​Բայց ի՞նչ եղավ... Իմ կարոտը՝ մերկ, անտերունչ,Էլ խոսք չունի, խոսք չի փնտրում քեզ ասելու,Փակ դռների առաջ մրսած, անտեր մի շուն Ոռնում է դեռ եւ տեղ չունի վռազելու։​Օրվա աչքում գունատվել է պահը անցած,Ինչքան վատ ես, ինչքան վատ ես դու ինձ տեսնում,Հոգուս խորքում լերդացել է բառը չասված,Եվ Աստծուց ճամփան լույս է դեռ աղերսում։​Ու պատկերս, որ քեզ հիմա թվում է Սեւ,Չարաոգի... Մեղա, մեղա... Ջարդիր, խնդրեմ,Ու հաշվիր, որ աշխարհում այս չի եղել սեր,Չի եղել խինդ ու չեն եղել կարոտ, վարդեր...​Մութ, մեղքաշատ մի քարայր է կանչում հեռվից,Ճգնավոր եմ ուզում դառնալ, քաշվել անհետ.Ես մենակ եմ, մենակ, մենակ... Եվ ոչ ոք ինձԹող չնայի այսուհետեւ խոժոռ ու խեթ։​Ես կգնամ անկշռելի, մեծ ցավիս հետ,Ես կսուզվեմ մոռացության մուժ-մշուշում...Բայց մի տեսիլ դեռ խայտում է աչքերիս դեմ,Ճերմակ-ճերմակ երազներ է սրտիս հուշում։