Մենարան Վարդան Հակոբյան

Վերադարձ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

(Երգ)​Գնամ, գնամ, Արցախ գնամ,Թիկունք դառնամ Քիրսա սարին,Հոգիս կտամ,Կյանքս կտամ,Իմ հայրենի հող ու քարին։​ Ոտքերն ընկնեմ մեր սարերի, Կարոտած տան դուռը բանամ, Ասեմ՝ մեղա, Էլ չեմ գնա, Ասեմ՝ մեղա, Աստված, մեղա՛...​Գնամ, գնամ, Արցախ գնամ,Մեր տան քարին կապված մնամ,Աղջիկ առնեմԽորոտ-մորոտ,Տունս լցնեմ խաղով մանկան։​ Ոտքերն ընկնեմ մեր սարերի, Կարոտած տան դուռը բանամ, Ասեմ՝ մեղա, Էլ չեմ գնա, Ասեմ՝ մեղա, Արցախ, մեղա՛...​Գնամ, գնամ, Արցախ գնամ,Ցավից ճաքած սիրտս բանամ,Որդուն գտածԻմ ԱրցախըԾաղկի ինձնով ու շեն մնա։​ Ոտքերն ընկնեմ մեր սարերի, Կարոտած տան դուռը բանամ, Ասեմ՝ մեղա, Էլ չեմ գնա, Ասեմ՝ մեղա, Արցախ, մեղա՛...