Մենարան Վարդան Հակոբյան

Վայրկյանները ծերանում են

Վարդան Հակոբյան

Չլիներ խնդիրն իմ առաքելության՝ դիտելարշալույսը Մասրուտի թումբից, գուցե եւ՝աշխարհ չգայի։Քայլերից այս կողմ շիկնել է հորիզոնը եւ դեռշարունակում է գնալ ճանապարհը։ Պիտի քայլենք՝որ քայլենք։Ամեն ինչ՝ ճամփորդի հայացքով։ Ճանապարհն է սկսվումտնից, թե տունը՝ ճանապարհից։ Իմ ուրախությունը նույնքանտխրություն է։Ճանապարհի վրա՝ անճանապարհ։ Թվում է՝ գալիս ենք,բայց գնում ենք։ Իրար չսիրելը (չհանդուրժելը) դավաճանություն է,չգիտեմ՝ ում։Ինձ հետեւում է անիմանալին։ Հեռվից հեռու ես նայում եմիմ աչքերին։ Խոսիր անյպես, որ հասկանալի լինիլռությունը։Կապույտ հուրը խաղում է վառվող ջրերի վրա։ Եթե մենքչենք տեսնում մեր հեռուն, դա չի նշանակում, թե հեռուն էլմեզ չի տեսնում։