Մենարան Վարդան Հակոբյան

Վազք

Վարդան Հակոբյան

Նվիրում եմ Վահագն ԴավթյանինՎրնջում է լեռներն ի վեր,Վրնջում է ձորերն ի վար,Կորած քափ ու քրտինքի մեջ՝Անզուսպ ու խենթ,ՍանձակոտորՃամփաները հատում մեկ-մեկ,Ճամփորդներին «ստուգում» մեկ-մեկ,Տխրությունը այնպե՜ս բեկ-բեկ,Կուտակ-կուտակ,Ինձ է փնտրում՝ բոցն աչքերում.Եվ ոչ ոքի մոտ չի թողնում,Մոտ չի թողնում եւ ոչ մեկին։Մերթ ծառս լինում երկնքի դեմ,Մերթ գետինն է դոփում ցասկոտ,Խրխինջի մեջ՝Իմ երգը հորդ,Իմ երգն իր պես անզուսպ, անսանձ,Մերթ ճամփեքի փոշիներովՆոր ճամփեք է գծում օդում՝Արեւի պեսՄայր մտնելով հեռուներում։Կիրքն աչքերում փնտրում է ինձԵվ ոչ-ոքի մոտ չի թողնում,Մոտ չի թողնում եւ ոչ մեկին։Սլանում է վայրի վարգով,Սլանում է անճանապարհ,Թրատելով իմ հայացքըՄի ձի,Սու՜րբ ձի,Աղջկական լուրթ աչքերով...