Մենարան Վարդան Հակոբյան

Ստվերների բանալին

Վարդան Հակոբյան

Ես միշտ գնում եմ՝ հայտնաբերելու իմ «դեպիուր»-ը։ Եվ որտեղ հայտնվում եմ՝ միայն առաջինհայացքից,որովհետեւ անհնար է որեւէ վայրում լինել։​Քամու վրդովմունքը քրքրում է իրենգագաթների շուրջ։​Արձագանքների ծառ, աստղ հիշողության՝հորիզոնի վրա։ Երեւույթը աներեւույթ էծաղկի ոգորումներում, երկնքի ծերին,արյանդ մեջ, ուր անճշգրտությունըտեղավորում է ուղիները մարդկանց ոտքերի տակ։​Լույսի գայթում՝հիշողության գիշերներում,օրենսդիր հայացք։ ​Ընթացքը կանգառների կենսագրություն է։ Եվ ես տեսնում եմ, որՍեւակը նվագարկիչի ասեղ է դարձել՝երկրագնդի անռիթմ պտտվող ձայնասկավառակի վրա։​Լույսը եւ բաժանում է, եւ ազատականացում։ Իրարիցպոկված ստվերները գնում են՝ ամեն մեկըիր եկած ճանապարհով։ Քարի վրա դրվող քարի մեջզրնգում է աշխարհի բոլոր ավերակների բանալին։