Սպիտակ կեչին
Վարդան Հակոբյան
Սերգեյ ԵսենինինԾածանում է իր կանաչը,Ծածանում է սարից եկողՀովերի դեմԵվ հյուսիսի բուքն է հիշում: Հիշում է, թեԻնչպես եղավ,Որ հաղթության դրոշի պեսԶինվորն իրեն այստեղ բերեց,Բերեց գիրկն այս լեռնաշխարհի,Ուր ժայռերը,Քարերն անգամ շոյանքով են Փարվում իրեն,Գուրգուրանքով մոր մատների...Ռուսական մի սպիտակ կեչի Երգ է դառել,Հեւք է դառելՈւ լեռնածին ծառերի հետ Շրշում է մեղմ, Հուշեր պատմումԱյն շիկահեր ու սեւաչյաՏղաների՛,Կռվի մասին,Որ տեսնում էր իր աչքերով՝Կսկիծները պահած սրտում...Արյուն տեսած,Ցավեր ու բյուր դավեր տեսած Մի լավ կեչիՀառաչի է իսկույն փոխվում,Երբ երկնքիՄի հեռավոր ծերից անգամ Ամպ է կախվում,Ու ճչում է,Դառնում կրակ, բողոք դառնում...Ռուսական մի սպիտակ կեչիԹախծանվագԵվ խաժաչյա բանաստեղծիԵրգն է ասես հողիս վրա,Որ չի լռում ոչ մի վայրկյան,Ու նրանից,Ինչպես չքնաղ նաիրուհուց,Լույս է ծորում գիշերն ի լույս...Հրաշք մի ծառ,Ռուսական մի սպիտակ կեչի Լեռան գրկում,Անտառի մեջ կաղնիների,(Հագին գարունն իմ լեռների)Թրթռում է լույսի նմանԵվ նրանց հետ՝Արեգակի նույն գավաթով,Ըմպում գինին սուրբ-դաշնության։Ռուսական մի սպիտակ կեչի...