Մենարան Վարդան Հակոբյան

Սպասում եմ ինձ

Վարդան Հակոբյան

Ինձ ձեռ եմ առնում մեկ-մեկ, հեգնում եմ,Թե չեմ հասկացվում թեկուզ մի բառով։Լույսի մի շողիկ եւ... ցերեկվում եմ,Խավարին ասում՝ դեհ, գնաս բարով։Ինձ ձեռ եմ առնում մեկ-մեկ, հեգնում եմ,Թե կեղծ եմ լինում մի վայրկյան անգամ։Խղճիս հետեւից խոնարհ գնում եմ,Հեռվում սպասում եմ ես ինձ, բարեկամ։