Մենարան Վարդան Հակոբյան

Սիրտս լցվում է

Վարդան Հակոբյան

Սիրտս լցվում է,Նեղվում է սիրտս պայթելու պատրաստ Կարմիր նռան պես,Եվ չես հասկանում, որ քո սիրուց է։Լուսե մատներիդՏաք շոշափումն եմ զգում մի վայրկյանԻմ զարկերակինԵվ նկատում եմ աշխարհին հղված Ժպիտդ թովիչ.- Լա՜վ է ամեն ինչ.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Երգն էլ պիտի երգի պես լինի,Լինի շոշափող մատների կրակ,Իսկ օրվա համար՝ նաեւ զարկերակ։