Մենարան Վարդան Հակոբյան

Անշտապ գույներ

Վարդան Հակոբյան

Քամու միջով վազող գույներ՝ անշտապդաշտի մեջ - բացակա հայացքի ներքո։ Կատաղի լռություն։​Իսկ ժամանակը չի կարող իմ նկարը դառնալ,որովհետեւ նրա յուրաքանչյուր պահի մեջես մեկն եմ, որինուրիշ ոչ մի վայրկյան բացարձակապես չգիտե։​(Ծաղկամանի մեջ մանուշակի սերմեր եմ ցրել,հանկարծ բարձրաձայն չխոսեք, որբուսնեն մանուշակները)։​Սպիտակը,- խոսում եմ դաշտից դուրս,- քանի դեռնրանում չես հայտնաբերել քո սպիտակը, դեռսպիտակ չէ, եւ ոչ միբառ ինքը չէ, կամ՝ լավագույն դեպքում, մի քիչ է ինքը։​Կենսական գույների միջավայրում հեռակաբարձրանում ենաշտարակներն անգո։ Քամուն ունկնդիր։ Ես սարսափում եմ այն սիրուց,որ ոչ թե սեր է, այլ փոխադարձ սեր։ Համատարածդավաճանություն է ամենուրեք, որովհետեւեթե չես խախտում ավանդույթը, ուրեմն հավատարիմ չես նրան։​Քամու միջով վազող գույներ՝ անշտապդաշտի ամենակուլտարածքներում- Ռեմբրանդտը, առանց շալվարի փողքերը վեր քշտելու, մինչեւ ծնկները կանգնել է գետի մեջ հակընթացեւ ուզում է բռնել զրնգուն լույսն իր պարզած ափի մեջ։